Լատվիայի արտգործնախարար Բայբա Բրայեն շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղ համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնության գալու կապակցությամբ, այս մասին Լատվիայի արտգործնախարարը գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Մենք շնորհավորում ենք մեր լավ բարեկամներ Ադրբեջանին և Հայաստանին խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնության գալու կապակցությամբ, որը կարևոր քայլ է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության համար», - ասել է Բայբա Բրագեն։