Լիտվայի արտգործնախարար Կեստուտիս Բուդրիսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների հաջող ավարտը և հույս հայտնել, որ խաղաղ պայմանագիրը շուտով կստորագրվի։ Այս մասին Բադրիսը գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Լիտվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ավարտի մասին լուրերը։ Հուսով եմ, որ կտեսնենք խաղաղության համաձայնագրի արագ ստորագրում»,- գրել է Լիտվայի արտգործնախարարն իր գրառման մեջ։





























