Սլովենիայի արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին լուրերը, X-ի իր էջում գրել է Սլովենիայի արտգործնախարարը։
«Մենք ջերմորեն ողջունում ենք ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հայտարարությունները՝ խաղաղության պայմանագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ։ Հուսով ենք, որ համաձայնագիրը կստորագրվի մոտ ապագայում, որը կնշանակի Հարավային Կովկասում խաղաղության և կայունության նոր դարաշրջան»,- գրել է Տանյա Ֆայոնը։





























