Պեկինը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունների հետագա վերացմանը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգը՝ մեկնաբանելով Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը։
«Չինաստանն անկեղծորեն հուսով է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կլուծեն իրենց փոխադարձ հակասությունները և տարաձայնությունները երկխոսության և խորհրդակցությունների միջոցով և կնպաստեն տարածաշրջանում կայուն խաղաղության, զարգացման և բարգավաճման ապահովմանը»,- ասել է նա։
Մաո Նինգի խոսքով, Չինաստանը դրական է գնահատում առաջընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում, որոնք կարևոր դեր են խաղում Հարավային Կովկասի տարածաշրջանում։




























