«Եվրամիությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները խաղաղության համաձայնագրի նախագծի և միջպետական հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ։ Մենք երախտապարտ ենք երկու կողմերին վերջին մի քանի տարիների ընթացքում այս ուղղությամբ իրենց վճռական աշխատանքի համար՝ ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հանրության մասնակցությամբ։ Եվրամիությունը ողջունում է Հայաստանին, որը ճանապարհ է հարթել տեքստի վերջնական մշակման համար։ Այս հայտարարությունները վճռորոշ նշանակություն ունեն տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության ճանապարհին։ Կարևոր է պահպանել այս թափը և ապահովել գործընթացի սահուն ավարտը՝ հիմնված երկու կողմերի նույն հեռանկարային և փոխզիջումային մոտեցումների վրա։ Եվրամիությունը լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և պատրաստ է լրացուցիչ օգնություն ցուցաբերել, եթե կողմերը դիմեն դրա համար»,- ասված է հայտարարության մեջ։
ԵՄ-ն ողջունում է Հայաստանին Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ավարտի համար ճանապարհ հարթելու համար



























