Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում ձեռք բերված առաջընթացը։ Կոստան իր ուղերձում շնորհավորել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներին՝ խաղաղության պայմանագրի տեքստի վրա աշխատանքի ավարտի կապակցությամբ։

«Սա վճռական քայլ է տարածաշրջանում հարաբերությունների ամբողջական կարգավորման և հաղորդակցությունների բացման ուղղությամբ։ Կոչ եմ անում առաջ շարժվել և խաղաղ համաձայնագիր ստորագրել։ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգության հաստատմանն ուղղված բոլոր հետագա քայլերին»,- գրել է Կոստան X սոցցանցում։