Ալբանիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը, Ալբանիայի ԱԳՆ-ն այս կապակցությամբ հայտարարություն է տարածել, որը հրապարակվել է նախարարության X-ի միկրոբլոգում։
«Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը։ Հակամարտության շուրջ երկխոսության այս համարձակ հանձնառությունը ճանապարհ է հարթում կայունության, համագործակցության և ընդհանուր բարգավաճման համար»,- ասված է հայտարարության մեջ:





























