Չեխիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը խաղաղության ճանապարհին և հույս է հայտնել, որ կողմերն արագ կստորագրեն համաձայնագիրը, ասվում է Չեխիայի ԱԳՆ-ի X-ում տարածած հայտարարության մեջ։

«Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը խաղաղության ճանապարհին։ Հուսով ենք, որ համաձայնագիրը մոտ ապագայում կստորագրվի։ Վերջին զարգացումները կարևոր քայլ են տարածաշրջանում կայունության և բարգավաճման տեսանկյունից», - ասվում է Չեխիայի ԱԳՆ հայտարարության մեջ։