Շվեդիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը՝ կոչ անելով կողմերին հնարավորինս շուտ ստորագրել այն։ Այս մասին Շվեդիայի ԱԳՆ-ն գրառում է կատարել X-ի իր էջում։

«Շվեդիան ողջունում է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը հասել են համաձայնության խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ, եւ կոչ է անում հնարավորինս շուտ ստորագրել այն, որպեսզի ավանդ ներդրվի տարածաշրջանում ամուր խաղաղության, կայունության եւ բարգավաճման գործում»,- նշվել է Շվեդիայի ԱԳՆ հայտարարությունում։