Իսլամական համագործակցություն կազմակերպության (ԻՀԿ) գլխավոր քարտուղարությունը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը եւ երկու պետությունների միջեւ հարաբերությունների հաստատումը։ Այս մասին տեղեկացրել է Իսլամական համագործակցություն կազմակերպությունը։

Գլխավոր քարտուղարությունը բարձր է գնահատել այդ համաձայնագիրը, որը կամրապնդի անվտանգության եւ կայունության հիմքերը կովկասյան տարածաշրջանում եւ կհաստատի խաղաղ միջոցների արդյունավետությունը ողջ աշխարհում հակամարտությունների կարգավորման գործում։

ԻՀԿ գլխավոր քարտուղարությունը հաստատել է լիակատար աջակցությունը երկխոսության շարունակմանն աջակցելուն՝ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում։