Իրաքի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ ձեռք բերված համաձայնությունը՝ բարձր գնահատելով այդ ուղղությամբ գործադրվող դիվանագիտական ​​ջանքերը։ Այս մասին հայտնել է Իրաքի արտաքին գործերի նախարարությունը։

«Իրաքի Հանրապետությունը ողջունում է պատմական խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կնքված համաձայնագիրը»,- նշվել է հայտարարությունում, որ այս համաձայնագիրը լուրջ քայլ է Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ամրապնդման ուղղությամբ, եւ հուսով է, որ այն կօգնի ավելի լավ ապագա կառուցել Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար։

«Նախարարությունը նաեւ բարձր է գնահատում դիվանագիտական ջանքերը, որոնք նպաստել են այս կարեւոր ձեռքբերմանը»,- նշվել է հայտարարությունում։

Իրաքի ԱԳՆ-ն հուսով է, որ այս համաձայնագիրը բարեկամական հարաբերությունների եւ   արդյունավետ համագործակցության նոր դարաշրջան կբացի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ կամրապնդի տարածաշրջանում խաղաղ գոյակցության եւ կայուն զարգացման հեռանկարները։