Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին արտահայտվել է հայ-ադրբեջանական գործընթացի մասին, տեղեկացրել է «Грузия Online» պորտալը։
«Հատկապես պետք է առանձնացնել կարեւոր գործոնները՝ խաղաղությունը եւ անվտանգությունը։ Ես խոսում եմ ոչ մեծ, բայց շատ դինամիկ տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի մասին։
Վրաստանը միշտ աջակցել է իր հարեւանների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ջանքերին, եւ մենք ուրախ ենք, որ նրանք գտել են խաղաղության ճանապարհը եւ հայտարարել խաղաղության պայմանագրի կնքման մասին, որը չափազանց կարեւոր է ողջ տարածաշրջանի համար»,- նշել է նա։





























