ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին NEWS.am-ին  հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

Նախարարի տեղակալը, ողջունելով հյուրերին, անդրադարձել է փետրվարին Իրան կատարած այցին և երախտագիտություն հայտնել հյուրընկալության համար:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ և տարանցիկ բեռնափոխադրումներից գանձվող ճանապարհային հարկերը փոխադարձ նվազեցնելու և/կամ չեղարկելու հարցեր։

Հանդիպման երկրորդ հատվածում քննարկվել են ավիացիայի ոլորտին վերաբերող հարցեր։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել մասնագիտական շրջանակներում քննարկել հարցերը և կարճ ժամկետներում ներկայացնել առաջարկներ։