Ես տեղեկություն չունեմ, որ Ադրբեջանը պատրաստվում է ռազմական գործողությունների։ Այս մասին մարտի 20-ին Իջեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է «Rasmussen Global» քաղաքական խորհրդատվական միջազգային կազմակերպության հիմնադիր եւ նախագահ, ՆԱՏՕ նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։
Նա կարծում է, որ դա բխում է նաեւ Ադրբեջանի շահերից, քանի որ դա կբարելավի միջազգային հանրության հետ կապերը խորացնելու երկրի հնարավորությունները։
Միեւնույն ժամանակ, նա մտահոգություն է հայտնել Ադրբեջանի հռետորաբանության վերաբերյալ։ Նրա խոսքով՝ բոլոր այն խնդիրները, որոնց մասին Բաքուն խոսել է Հայաստանի հետ կապված, լուծվել են։ «Ուստի Ադրբեջանը պետք է անհապաղ խաղաղության պայմանագիր ստորագրի», - նշել է Ռասմուսենը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը մի քանի օր անընդմեջ ապատեղեկատվություն է տարածում, թե իբր Հայաստանը գնդակոծում է իր դիրքերը՝ առանց որեւէ ապացույց ներկայացնելու։ Միեւնույն ժամանակ, Բաքուն արգելակում է արդեն իսկ համաձայնեցված խաղաղության պայմանագրի ստորագրումը։





























