Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին խուսափեց ուղիղ պատասխան տալ այն հարցին, թե կոնկրետ ինչ է պատրաստ Թեհրանն անել, եթե Ադրբեջանը փորձի բռնի ուժով «միջանցք» բացել Հայաստանի Սյունիքի մարզով։

Իրանցի նախարարը, ելույթ ունենալով Երևանում իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում, կրկնեց, որ Իրանը կողմ է տարածաշրջանային խնդիրները երկխոսության և դիվանագիտական ​​ճանապարհով լուծելուն և դեմ է հակասությունների լուծմանն ուղղված ռազմական քայլերին։

Նախարարը նշեց, որ տարանցիկ ուղիները պետք է գործեն՝ հարգելով երկրների իրավասությունը, տարածքային ամբողջականությունը և օրենքները։

Ցանկացած այլ ճանապարհ անընդունելի է, ընդգծել է Արաղչին։