Հայաստանի արտգործնախարարությունում տեղի է ունեցել Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի «Բանակցությունների ուժը» գրքի շնորհանդեսը։

Հանդիպմանն ու ներկայացմանը հաջորդած մամուլի ասուլիսում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հաստատեց, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Իրանի հետ հարաբերություններին, այդ թվում՝ որպես քաղաքակրթությունների երկխոսության կարևոր դրսևորման։

Իր հերթին իրանցի նախարարը շնորհակալություն հայտնեց Միրզոյանին իր գիրքը կարդալու և առաջաբանը գրելու համար։