Թուրքիայում դատարանը որոշում է կայացրել ազատ արձակել 7 լրագրողների, որոնք ձերբակալվել են Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ, նախագահի թեկնածու Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության դեմ բողոքի ակցիաները լուսաբանելիս, տեղեկացրել է Hurriyet Daily News-ը։
Դատարանն ի սկզբանե պաշտպանել է 7 լրագրողների կալանավորելու միջնորդությունը ցույցերի եւ հավաքների մասին օրենքը խախտելու մեղադրանքով, սակայն ի վերջո որոշել է ազատ արձակել նրանց։
Ձերբակալվածների թվում են AFP-ի թուրք ֆոտոլրագրողն ու քաղաքապետարանի մի քանի լուսանկարիչներ:
«Կարեւոր է ուսումնասիրել գործերի առանձնահատկությունները: Ոչ ոք չի ցանկանում, որ լրագրողները կալանավորվեն (անհիմն կերպով): Մենք գործի նյութերին անմիջականորեն ծանոթ չենք»,- որոշումը մեկնաբանել է արդարադատության նախարար Յըլմազ Թունչը:
Ավելի վաղ չորս հեռուստաալիքներ պատժվել էին ցույցերը լուսաբանելու համար, իսկ BBC-ի լրագրողը վտարվել էր երկրից։





























