Coffee House ընկերության երևանյան բոլոր մասնաճյուղերը փակ են։

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am–ին հայտնեցին, որ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով` հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացվել են քննչական և վարութային գործողություններ:

ՀՀ ՊԵԿ–ից էլ NEWS.am–ին հայտնեցին, որ Պեկ-ն իրականացրել է հսկողական աշխատանք տվյալ ընկերությունում։

«Որեւէ այլ ՝ օրենքով չնախատեսված գործողություններ չեն ձեռնարկվել Պեկ աշխատակիցների կողմից,իսկ ստուգման արդյունքում բացահայտված խախտումները սահմանված կարգով փոխանցվել են Քննչական կոմիտե։ Մյուս բոլոր մեկնաբանությունները գտնվում են Պեկ տիրույթից դուրս»,–հայտնեցին գերատեսչությունից։