Հայաստանն ու Իրանը օգոստոսի 19-ին ստորագրել են համագործակցության մի շարք փաստաթղթեր։
Սա տեղի է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի Հայաստան կատարած այցի ժամանակ։
Մասնավորապես, ստորագրվել են Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարությունների միջև 2025-2027 թվականների քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիր, Հայաստանի էկոնոմիկայի նախարարության և Իրանի ստանդարտացման ազգային կազմակերպության միջև ստանդարտացման, հավատարմագրման, համապատասխանության գնահատման և տեխնիկական կարգավորման ոլորտներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր։
Հայաստանը և Իրանը նաև ստորագրել են 2025-2029 թվականների մասնագիտական կրթության և վերապատրաստման ոլորտում համագործակցության, քաղաքաշինության ոլորտում համագործակցության, թանգարանների համագործակցության, բժշկական սարքավորումների կարգավորման և կինոյի ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրեր։
Բացի այդ, կողմերը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի ազգային արխիվի և Իրանի ազգային գրադարանի և արխիվի միջև։





























