Իրանի նախագահի այցը Հայաստան երկու չափում ուներ՝ երկկողմ և բազմակողմ։ Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ռուսաստանցի քաղաքագետ Անդրեյ Արեշևը։
«Իրանի նախագահի Երևանում բանակցությունները նպատակ ունեին խթան հաղորդել երկկողմ առևտրին և ամրապնդել փոխգործակցության ուղիները։ Դատելով բանակցություններից և նախորդ խորհրդակցություններից, ընդհանուր առմամբ, հաջողվել է դրանց հասնել։
Երկկողմ հարաբերությունները դրական բնույթ ունեն։ Ընդ որում, խոսքը ոչ միայն տնտեսական, այլև մշակութային և մարդասիրական հարաբերությունների մասին է։ Դա ցույց տվեց Իրանի նախագահի այցի նախօրեին Սիսիանում անցկացված «Նավասարդ» մշակութային և խոհարարական փառատոնը։ Դա ևս վկայում է երկկողմ հարաբերությունների դրական բնույթի մասին՝ չնայած տարբեր նրբերանգներին և, հնարավոր է, որոշ բացասական տեղեկության արտահոսքերին։
Փեզեշքիանի այցը նպատակ ուներ հաղթահարել բացասական արտահոսքերը և ուրվագծել համագործակցության նոր հորիզոններ, դրանց թվում՝ Արաքս գետի երկայնքով երկկողմ կապերի հետագա ամրապնդումը»,- նշել է փորձագետը։
Արեշևը հիշեցրել է, որ այցի ընթացքում քննարկվել է երկրորդ կամրջի կառուցման հարցը, որը կարող է լրացուցիչ ամրություն հաղորդել երկկողմ առևտրին և երկկողմ հաղորդակցությանը։
Իրանի նախագահի այցի բազմակողմանի չափումն, ըստ նրա, կապված է ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած փաստաթղթերին առնչվող գործընթացներին։
Նա նշել է, որ սկզբում Իրանի քաղաքական խմբերից մեկը բավականին կոշտ է արձագանքել է և անհաշտ գնահատականներ տվել Թրամփի առաջարկած երթուղու վերաբերյալ։
«Սակայն Իրանի դիրքորոշումն ավելի հավասարակշռված դարձավ, այն բարձրաձայնեցին արտգործնախարարը և Իրանի նախագահը։ Նրանք հայտարարեցին, որ Իրանի բոլոր կարմիր գծերը մոտավորապես պահպանվել են, որից հետո իրանական արձագանքի սկզբնական խստությունը մարեց։ Դա շատ կարևոր է, այդ թվում՝ երկկողմ հարաբերությունների կայունության առումով։
Կարծում եմ՝ իրանցիները մտահոգված են Արաքսի հյուսիսային ափին կարող է առաջանալ մասնավոր անվտանգության գործունեության հնարավոր ձևաչափով։ Իրանցիներին ստիպել է նկատելիորեն նյարդայնանալ, եթե իրենց սահմանների անմիջական հարևանությամբ նման կառույց ստեղծվեր։ Ըստ իս՝ դա ևս դարձել է հայ-իրանական բանակցությունների առարկա»,- ընդգծել է քաղաքագետը։




























