Երբ լուրեր տարածվեցին, որ Նեթանյահուն մասնակցելու է Եգիպտոսում անցկացվելիք գագաթնաժողովին, ոչ միայն թուրքական պատվիրակությունը, այլև բազմաթիվ մահմեդական երկրների պատվիրակություններ հայտարարեցին, որ չեն մասնակցելու գագաթնաժողովին: Ըստ տեղական լրատվամիջոցների՝ դրա մասին հայտնել է թուրք լրագրող Հանդե Ֆիրաթը։

Նա նշել է, որ ավելի ուշ, երբ Նեթանյահուի՝ մասնակցելու որոշումը չեղյալ է հայտարարվել, բոլորը որոշեցին մասնակցել գագաթնաժողովին։

«Թուրքիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյան ինձ հայտնեց, որ Միացյալ Նահանգների հետ ուղղակիորեն կապ են հաստատել և խնդրել են չեղարկել Նեթանյահուի՝ գագաթնաժողովին մասնակցելու որոշումը»,- հավելել է Ֆիրաթը։