Կարգալույծ Ստեփան Ասատրյանին պարզվում է՝ անվտանգության աշխատակիցներ են տրամադրվել։
Այսօր «պատարագի» ժամանակ NEWS.am–ի թղթակիցը ֆիքսել է, որ քաղաքացիական հագուստով անձինք՝ ականջներին կապի հատուկ սարքերով, ամբողջ ընթացքում հսկել են Ասատրյանին։ Նրանք անգամ կարգալույծ քահանայի հետ Հովհաննավանքի քահանաների համար հատուկ առանձնացված սենյակ են ելումուտ ունեցել։





























