Հովհաննավանքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ (երբ քաղաքացուն պատարագի ժամանակ բերանը փակեցին և վանքից դուրս տարան – խմբ.), ես տեղեկատվություն խնդրեցի Պետական անվտանգության ծառայությունից։ Այս մասին նոյեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով, Ծառայությունում հայտնել են, որ որոշումը կայացվել է այդ քաղաքացու անվտանգությունը ապահովելու համար, քանի որ նրա վարքը կարող էր ագրեսիա առաջացնել այլ մարդկանց մոտ։ «Դրա համար էլ այդ որոշումը կայացվել է»,- հավաստիացրել է Փաշինյանը։




























