«Արշակ արքեպիսկոպոսին վերագրվող  անպարկեշտ բովանդակությամբ տեսանյութերի հետ կապված հարցի ուսումնասիրության և եզրակացություն ներկայացնելու համար Վեհափառ  Հայրապետը, հաշվի առնելով  ներկայացված առաջարկները, ստեղծել  է հանձնախումբ»։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը:

«Մամուլում Վեհափառ Հայրապետի հրաժարականի և Արշակ արք. Խաչատրյանի կագալուծության պահանջի մասին տեղ գտած տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում և կեղծ է»,–ասաց նա։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ շաբաթներ առաջ համացանցում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութեր էին հրապարակվել:

Այդ տեսագրությունների վերաբերյալ ներկայացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը` տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված տեխնիկական հատուկ միջոց օգտագործելով)։