Որպեսզի երկիրը զարգանա, ներդրողը պետք է վստահ լինի, որ իր ներդրումները պաշտպանված են։ Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում, որտեղ քննարկվում է աշխարհահռչակ ձեռնարկատեր և բարերար Սամվել Կարապետյանի (Նարեկի հորեղբոր) կալանքի ժամկետը երկարաձգելու մասին միջնորդությունը, լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Տաշիր Կապիտալի» գլխավոր տնօրեն Նարեկ Կարապետյանը։
Պատասխանելով ՀԷՑ-ի լիցենզիայի չեղարկման վերաբերյալ հարցին՝ Նարեկ Կարապետյանը նշել է, որ մինչև ՀԱԵ-ին աջակցելու հայտնի հայտարարությունը, ՀԷՑ-ի դեմ միջոցներ ձեռնարկելու որևէ փորձ չի եղել։ Նա նաև նշել է, որ իշխանությունները չեն կատարում Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշումը։
Նարեկ Կարապետյանն ընդգծել է, որ ընտանիքը պատրաստ է վնասներ կրել հանուն իր համոզմունքների։ «Մեր ղեկավարը պատրաստ է կալանքի տակ մնալ հանուն իր համոզմունքների», - հայտարարել է Նարեկ Կարապետյանը։ Մեկնաբանելով ՀԾԿՀ կողմից նշանակված «ՀԷՑ»-ի կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի՝ խնայված միջոցների մասին արտահայտությունը, Նարեկ Կարապետյանը հիշեցրել է, որ Պետրոսյանի նշանակումն ուղեկցվել է սեփականատիրոջ իրավունքների կոպիտ խախտմամբ և այդ պատճառով տարօրինակ կլինի երախտագիտության մասին խոսելը։
«Որպեսզի երկիրը զարգանա, ներդրողը պետք է վստահ լինի, որ իր ներդրումները պաշտպանված են», - հայտարարել է Կարապետյանը։
Միևնույն ժամանակ նա նկատել է, որ «Մեր ձևով» շարժման հակառակորդներն ասում են, թե այդ ուժի մեջ սպառնալիք չեն տեսնում։ «Եթե այդպես է, ինչո՞ւ են նրանք բոլոր մեթոդներն օգտագործում, որպեսզի Սամվել Կարապետյանին հնարավորինս երկար կալանքի տակ պահեն։ Որովհետև վախենում են, որ նրա՝ հանրության հետ շփումների արդյունքում կարող են կորցնել այն վստահությունը, որը դեռ մնում է բնակչության մի մասի մոտ՝ իրենց ստեղծած կեղծ լուրերի հետևանքով», - ընդգծել է Նարեկ Կարապետյանը։











