Կտրիճ Ներսիսյանը (Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ – խմբ.) սպառել է բարեփոխումների գործընթացին մասնակցելու բոլոր հնարավորությունները. նա պարզապես պետք է ազատի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Այս մասին նոյեմբերի 27-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայ Առաքելական Եկեղեցու ցանկացած հետևորդ կարող է մասնակցել Մայր Աթոռի «ազատագրմանը»։ Փաշինյանը բացատրել է, որ սա վերաբերում է բոլոր քաղաքացիներին։ «Մենք պետք է գնանք բարեփոխումների ճանապարհով. առանց դրա ոչ մի հարց չի կարող լուծվել։ Ես ողջունում եմ այս ճանապարհով գնալու ցանկացած մեկի պատրաստակամությունը», - հավելել է նա։
Փաշինյանը նշեց Ամենայն հայոց կաթողիկոսի բարեվարքություն ստուգման գործընթաց անցնելու անհրաժեշտության մասին։




























