Մայր Աթոռն այսօր կառավարությունում Նիկոլ Փաշինյանի և մի քանի եպիսկոպոսների հանդիպման վերաբերյալ մեկնաբանություն առայժմ չի տալիս։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատու Տեր Եսայի քահանա Արթենյանը NEWS.am–ի հարցմանհն ի պատասխան ասաց.

«Մեկնաբանություն չենք տալիս»։

Հիշեցնենք, որ այսօր իշխանամերձ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, ըստ որի եպիսկոպոսները հանդես են եկել հայտարարությամբ և պահանջել են կաթողիկոսից հեռացնել Արշակ Սրբազանին Մայր Աթոռից, սառեցնել նրա լիազորությունները։

Նիկոլ Փաշինյանը կառավարություն լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ տարածված տեղեկություններին՝ նշելով, որ պատրաստ է հանդիպման հրավիրել եպիսկոպոսներին։

Ավելի ուշ էլ՝ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջում կադրեր հրապարակեց եպիսկոպոսների հետ հանդիպումից։