Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի խումբ եպիսկոպոսների հետ։ Մասնավորապես, հանդիպմանը մասնակցել են Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Տեր Առաքել եպիսկոպոս Տիգրանյանը, Տեր Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը։ Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

«Վարչապետը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել նրանց հրապարակային կերպով արտահայտած սկզբունքային դիրքորոշման համար: Երկրի ղեկավարի խոսքով՝ այն թեման, որն արծարծել են Եպիսկոպոսաց դասի ներկայացուցիչներն իրենց հայտարարության մեջ, ցույց է տալիս, որ անձնավորվածի միջոցով շատ կարևոր մի ընդհանրական օրակարգի հետ ենք առնչվում։

61068.jpg (343 KB)

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է արժեքահեն հանրություն, արժեքահեն պետություն, արժեքահեն հասարակություն ունենալու խնդրին և նշել, որ պետության և հասարակության արժեքահեն լինելը կապված է նաև հոգևոր կյանքի հետ։

Ընդգծվել է, որ մեր արժեքներն առաջին հերթին առնչվում են մեր հոգևոր արժեքներին, և իրականության մեջ ինչպիսի դեր ունեն մեզ համար հոգևոր արժեքները՝ դրանք մեծապես կանխորոշում են նաև պետության և հասարակության արժեքահեն լինելը»,–նշված է վարչապետի աշխակազմի տարածած հայտարարությունում։

Հիշեցնենք, որ այսօր իշխանամերձ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, ըստ որի եպիսկոպոսները հանդես են եկել հայտարարությամբ և պահանջել են կաթողիկոսից հեռացնել Արշակ Սրբազանին Մայր Աթոռից, սառեցնել նրա լիազորությունները։

Նիկոլ Փաշինյանը կառավարություն լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ տարածված տեղեկություններին՝ նշելով, որ պատրաստ է հանդիպման հրավիրել եպիսկոպոսներին։

Ավելի ուշ էլ՝ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջում կադրեր հրապարակեց եպիսկոպոսների հետ հանդիպումից։