Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ավարտվել է վարդապետների ժողովը։ «Քննարկվել են այսօրվա մտահոգությունները։ Դիրքորոշումների մասին հետո մենք կարտահայտվենք»,– այսօր՝ նոյեմբերի 28–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Անանիա վարդապետը։

Անդրադառնալով այն լուրերին, որ քննարկել են նախօրեին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսների կարգալուծության հարցը, վարդապետն ասաց. «Բացարձակապես  սուտ է, նույնիսկ  մտքներիս ծայրով չի անցել, դա մեր իրավասություններից դուրս է»։

Անանիա վարդապետը հավաստիացրեց, որ եկեղեցին միշտ միաբան է։

Նշենք, որ Մայր Աթոռում այս պահին միայն ընթանում է Գերագույն հոգևոր խորհրդի ժողով։