Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ փաստորեն Գյումրիի Յոթ Վերք եկեղեցի են գնացել նրան աջակցող բարձրաստիճան հոգեւորականները։

 NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ Գյումրիում են Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Մասյացոտն թեմի առաջնորդ Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը։

Նշենք, որ թեմի բոլոր հոգեւորականները բոյկոտել են պատարագը։ Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում պատարագը մատուցում է Արմավիրի թեմից Տեր Մկրտիչ քհն. Մուշադյանը։