Փաշինյանի համար մատուցած պատարագում Արմավիրի գնացած քահանան Գյումրիում զեղչեց Կաթողիկոսի եւ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոսի անունները։

Նշենք, որ Շիրակի թեմի բոլոր հոգեւորականները հրաժարվել են մատուցել Յոթ Վերքի պատարագը, քանի որ Փաշինյանը ԱԱԾ–ի միջոցով նրանց պահանջ էր ներկայացրել, որ պատարագի ժամանակ պետք է չհնի Կաթողիկոսի եւ թեմի առաջնորդի անունները։ Երկար փնտրտուքից հետո Փաշինյանը գտել էր քահանայի՝ Արմավիրի թեմից տեր Մկրտիչ քհն. Մուշադյանը, որը վերջերս է մասնակցել Էջմիածնի քաղաքապետի ՔՊ թեկնածու Արգիշտի Մեխակյանի նախընտրական քարոզարշավին։