Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում այսօր Նիկոլ Փաշինյանի համար պատարագ մատուցած՝ Արմավիրի թեմի քահանա տեր Մկրտիչը հրաժարվեց հարցերի պատասխանել եւ ոստիկաննների «օգնությամբ» արագ հեռացավ եկեղեցուց։

NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ ոստիկանները եկեղեցու մոտ պատ էին կազմել՝ խոչընդոտելով լրագրողների աշխատանքը, որպեսզի չկարողանան մոտենալ Տեր Մկրտիչին։

Ի դեպ «շրջիկ» քահանան ինչպես եւ սպասվում էր, պատարագի ժամանակ զեղչեց Կաթողիկոսի եւ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անունները։