ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանը, ով ևս ստորագրել է Գարեգին Բ–ի հրաժարականի կոչ պարունակող հայտարարությունը, անցած կիրակի պատարագ է կազմակերպել Նորթ Հոլիվուդում գտնվող մի փոքր հայկական եկեղեցում, որին ներկա են եղել հրավիրյալներ։
Պատարագն սկսելուց առաջ նրան է մոտեցել ԱՄՆ-ում բնակություն հաստատած հայտնի հաղորդավար Գայանե Ասլամազյանն ու հարցրել. «Եկեղեցու բռնազավթումը Ձեզ գոհացնո՞ւմ է»։
Հոգևորականն առանց հարցին պատասխանելու մտել է եկեղեցի։
«Ես իբրև հայ առաքելական եկեղեցու զավակ, ամենայն հարգանքով եմ մոտենում, թե հոգևոր հայրերին, թե եկեղեցական ծիսակատարությանը: Այդ, իսկ պատճառով, որպեսզի չդնեմ սրբազանին սխալ վիճակի մեջ, նախապես մոտեցա և ասացի, որ հարցեր ունեմ որպես լրագրող, ինչից հետո տեսաք ինչպես հեռացավ... ես հայ եմ և ունեմ իրավունք իմանալու ի՞նչ է կատարվում և ինչու՞ են հանդուրժում եկեղեցու պառակտումն ու եղբայրների բանտարկումը և ի՞նչն է դրդում կանգնել հողատու ու ազգակործան էակի կողքին...»,-ավելի ուշ ֆեյսբուքյան իր էջում նշել է Գ. Ասլամազյանը։





























