Երևանի կանգառներում տեղադրվում են էլեկտրոնային չվացուցակի էկրաններ, որոնք ցույց են տալիս, թե հանրային տրանսպորտը քանի րոպեից է մոտենալու տվյալ կանգառ: Այս մասին նշվեց այսօր՝ դեկտեմբերի 22–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

Մասնավորապես, կանգառները սպասարկող ընկերության կողմից նախատեսված 40 էլեկտրոնային չվացուցակի սարքավորման փոխարեն ներկրվել է 42 սարքավորում։ Այդ սարքավորումներից 35–ը արդեն իսկ տեղադրված է և գործում է։