«Ունիսոն» ՀԿ-ն ներկայացնում է սոցիալական տեսահոլովակ, որը անդրադառնում է այն պահերին, երբ մարդկանց մասին գնահատականները ձևավորվում են չափազանց արագ։ Առաջին տպավորությունը հաճախ դառնում է վճռորոշ, մինչդեռ իրական կարողություններն ու ներուժը մնում են ուշադրությունից դուրս։

Այս տեսահոլովակը դիտողին կանգնեցնում է կարևոր հարցի առաջ՝ որքանո՞վ ենք մենք պատրաստ ժամանակ հատկացնել մարդուն ճանաչելուն, ոչ թե սահմանափակվել մակերեսային եզրակացություններով։ Այն հիշեցնում է, որ արժանիքները միշտ չէ, որ անմիջապես տեսանելի են, բայց հենց դրանք են որոշում համագործակցության և փոխադարձ վստահության որակը։

Տեսահոլովակը պատրաստվել է «Արվեստը՝ որպես փոփոխության խթան (ACT)» ծրագրի շրջանակում, որը Նոր ժողովրդավարության հիմնադրամի (Դանիա) աջակցությամբ իրականացվում է «Ունիսոն» ՀԿ-ի և Նարեկացի Արվեստի Միության կողմից։