ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի սոցիալական ցանցերի էջից հեռացվել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելության մասին հրապարակումը։ Այդ հրապարակման մեջ երկու անգամ հիշատակվել էր «Հայոց ցեղասպանություն» եզրույթը։

Վենսի հրապարակումը փոխարինվել է նրա մամուլի քարտուղար Թեյլոր Վան Քիրքի վերահրապարակմամբ՝ Ջեյ Դի Վենսի և նրա տիկնոջ այցելության մասին, որում ասվում է. «Հայաստան կատարած մեր այցի վերջին օրը ծաղիկներ խոնարհեցինք Անմար կրակի մոտ և գրառում կատարեցինք պատվավոր հյուրերի գրքում»։

14.jpg (127 KB)

888New Picture.jpg (46 KB)