Փետրվարի 24-ին Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարությունում տեղի է ունեցել դիմավորման հանդիսավոր արարողություն՝ զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի մասնակցությամբ: Այդ մասին NEWS.am–ը տեղեկանում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի Ֆեյսբուքի էջից:

«Հնչել են երկու երկրների պետական օրհներգերը»,- նշված է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ Սուրեն Պապիկյանը փետրվարի 23-ին պաշտոնական այցով ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետություն։