Հանդիպել եմ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավիի հետ: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Հանդիպման ընթացքում քննարկել ենք պաշտպանության ոլորտում Հայաստան-Իրան համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր»։