Ես երաժշտական դպրոց եմ ավարտել։ Այս մասին, այսօր՝ մարտի 5–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է՝ հայ–վրացական միջկառավարական երաժշտական խումբ ձևավորվի և արդյոք այդ դեպքում ինքը որևէ երաժշտական գործիք նվագել կսովորի։

Պապոյանը կատակով ասաց, որ եթե պատշաճ մակարդակով դա իրականացվի, ապա դեմ չի լինի։

«Ես պրոֆեսիոնալ երաժիշտ չեմ, բայց երաժշտական դպրոց ավարտել եմ՝ կլարնետ և փողային երաժշտական գործիքներ բաժինը։ Սիրողական մակարդակով կարող եմ նվագել։

Եթե Վրաստանում հարցեր լուծելուն կօգնի, կլարնետ չէ, սաքսաֆոն էլ կնվագեմ»,– ժպիտով ասաց նախարարը։