Իրանի տարածքում ինտերնետ կապը գրեթե ամբողջությամբ բացակայում է արդեն ավելի քան 58 օր։ Այս մասին հայտնում է համացանցի անվտանգության և մոնիթորինգի միջազգային NetBlocks ծառայությունը։
«Իրանում ինտերնետի անջատումը շարունակվում է արդեն 59 օր, 1392 ժամ», - X էջում գրել է ծառայությունը։
Սա համաշխարհային դիտարկումների պատմության մեջ ամենաերկարատև համազգային անջատումն է, որը երբևէ գրանցվել է որևէ երկրում։




























