Երեւանի քաղաքային տրանսպորտը շարունակում է զարմացնել իր անկանխատեսելիությամբ, հատկապես երբ խոսքը երթեւեկության կանոնների մասին է։
NEWS.am-ի ընթերցողը նկարահանել է, թե ինչպես է 3-րդ համարի ավտոբուսը Կիեւյան կամուրջից դեպի Հալաբյան փողոց մուտք գործում, նույնիսկ, ոչ թե երկրորդ, այլ երրորդ շարքից, այնինչ թուլատրվում է աջ թեքվել միայն առաջին շարքից։ Շրջվելուց անմիջապես հետո՝ կանգառում կանգնելու համար, ավտոբուսը կտրուկ երրորդ շարքից մտնում է առաջին շարք, կտրելով աջից ընթացող մեքենաների ճանապարհը եւ ստեղծելով վթարային իրավիճակ։













