Արդեն մի քանի օր է, ինչ չեն դադարում այրվել Լոռիի մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանաարհի 17-րդ կմի-ին հարակից անտառները: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, հրդեհի առաջին ահազանգը մարզային փրկարարական վարչության դիսպետչերական կետում գրանցվել է դեռեւս նոյեմբերի 29-ին: Հրդեհը մինչ այս պահը շարունակվում է, ընդգրկելով մեծ տարածքներ: Չնայած մեծամասամբ այրվում է չոր խոտածածակ տարածք, սակայն հրդեհի զոհ են դառնում նաեւ մատխաշ ծառերն ու թձեր: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են մարզի հրշեջները, անտառտնտեսության աշխատակիցները, տեղի բնակիչներն ու «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատակիցները: Հրդեհի տարածմանը նպաստում է ուժեղ քամին, իսկ տարածքը դժվարանցանելի է: Մանրամասները՝ առաջիկայում:
Լուսանկարները ՝ Էդվարդ Արզումանյանի /NEWS.am











