Հնդկաստանում դպրոցական ավտոբուսի վթարի հետեւանքով զոհվել է 11 երեխա, եւս 10-ը ստացել են մարմնական վնասվածքներ:
Վթարը տեղի է ունեցել հյուսիսային Փենջաբ նահանգում` մարտի 4-ին, տեղական ժամանակով ժ. 8.00-ին (Երեւանի ժամանակով` 6.30-ին), Ջալանդհար քաղաքի մայրուղու մոտ: Դպրոցական ավտոբուսը բախվել է բեռնատարին:
«Դեպքի վայրում զոհվել են յոթ դպրոցականներ, եւս չորսը մահացել են հիվանդանոցի ճանապարհին», - NDTV հեռուստաալիքին է հայտնել ոստիկանության ներկայացուցիչը: Ավտոբուսի վարորդը նույնպես զոհվել է:
Թե որքան մարդ է գտնվել ավտոբուսում, չի ճշտվում, գրում է ՌՒԱ Նովոստին: Ոստիկանությունը պարզում է վթարի պատճառները:











