Չիլիի մայրաքաղաք Սանտյագոից ոչ հեռու գտնվող Կորոնելիա քաղաքի ծովափը ծածկվել է հսկայական թվով սատկած ծովախեցգետիններով, կակղամորթերով, որի պատճառով ավազը ծածկվել է կարմիր գույնով:
Հազարավոր կակղամորթերի սատկելը լրջորեն անհանգստացրել է տեղի իշխանություններին: Ոստիկանությունը, որի շները հիմա շրջում են ծովափին եւ հոտոտում սատկած կենդանիներին, մտադիր է հետաքննել դեպքը: Չի բացառվում, որ տեղի է ունեցել հանցագործություն, որն այդպիսի վնաս է հասցրել էկոլոգիային: Արտակարգ պատահարի վայրից ջրի փորձաքննություն կկատարվի, նաեւ կհարցաքննվեն ականատեսները, հաղորդում է NEWSru.com-ը:
Տեղի ձկնորսները ողբերգությունը կապում են Colbun ընկերության մոտակայքում գտնվող երկու էլեկտրակայանների աշխատանքի հետ:











