Mustang Wanted մականունով հայտնի կիեւցի էքստրեմալ Պավելը Եվրոպայում եւ ԱՄՆ-ում աստղ է դարձել. Նրա կատարած վտանգավոր հնարքների տեսահոլովակը դիտումների մեծ թիվ է գրանցել:

25-ամյա երիտասարդը կարողանում է 100 մ բարձրությունում մեկ ոտքի վրա պահել հավասարակշռությունը, գազի խողովակով մագլցել բարձրահարկ շենքի տանիք, գլուխը ներքեւ կախվել անդունդի վրա՝ միայն երեք մատով բռնվելով, ցատկել բարձր աշտարակի վրա՝ թռիչքի պահը լուսանկարելու համար:  Պավելը զգուշացնում է, որ հանկարծ ոչ ոք չփորձի կրկնել իր հնարքները, քանի որ դրանք չափազանց վտանգավոր են եւ առանց ապահովագրության են կատարվում, գրում է gazeta.ua-ը:

Նա ինքնուս է. «Երբեմն մտածում եմ, թե ռոբոտ եմ, ոչինչ չեմ զգում: Մահը ամենասարսափելին չէ: Բոլորն էլ մահանում են, բայց ոչ բոլորն են ուզածի նման ապրում»,- ասում է նա: