Մյանմարում բուդդիստների եւ մահմեդականների միջեւ բախումները շարունակվում են: Վերջին երկու օրերին բախումներից զոհվածների թիվը հասել է 20-ի:
Անկարգությունների ընթացքում ոչնչացվել են մի քանի խանութներ, այրվել են 5 մզկիթներ: Մարտի 22-ի առավոտյան իրավիճակը կարգավորվել է, սակայն մահմեդականները նախկինի պես վախենում են լքել իրենց տները: Քաղաքում պարետային ժամ է մտցվել:
Նշենք, որ երկրի կենտրոնում բախումները սկսվել էին ոսկերչական խանութում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո: Դրանից հետո մոտ երկու հարյուր բիրմացիներ` բուդդայական վանականների գլխավորությամբ, ջարդել էին մահմեդականներին պատկանող առեւտրային կետերը, ապա Մեյտիլա քաղաքում երեք մզկիթ վառել:
Ծեծկռտուքը սկսվել էր, երբ ոսկերչական խանութի այցելուն վիրավորվել էր հերթի մեջ:
Նշենք, որ 2012թ. մահմեդականների եւ բուդդիստների բախումների հետեւանքով 180 մարդ էր զոհվել: Բուդդիստները Մյանմարում կազմում են բնակչության89, իսկ մահմեդականները` 4 տոկոսը:











