Հարբած աղջիկների պահվածքն ԱՄՆ Սան-Դիեգո քաղաքի ծովափներից մեկում աչքի է ընկել մի քանի բնասերների կողմից` փոկերի պահվածքին  ամուսնական շրջանում հետեւող տեսախցիկների օգնությամբ:

Ծովափի հաճախորդուհիները սկսել են զզվացնել կենդանիներին, որոնք հանգստանում էին ափին, եւ իրենց հաճույքի համար աղջիկները որոշել են անպարկեշտ նկարահանումներ կազմակերպել:

Գիշերային տեսախցիկները պահպանել են այն պահերը, երբ անսթափ կանայք սկսել են հրել եւ քաշել փոկերի լողակները, նրանց վրա նստել եւ հարվածել ոտքով, հաղորդում է  Life News-ը:

Շրջակա միջավայրի վրդովված պաշտպանները տեսանյութը փոխանցել են ոստիկանությանը եւ քաղաքի իշխանություններին: Սան-Դիեգոյի քաղաքապետ Բոբ Ֆիլներն արդեն հրամայել է արգելել ծովափ գիշերային այցելությունները: Պաշտոնական տվյալներով` 45 մետր երկարություն ունեցող ափ ամեն տարի դուրս է գալիս ավելի քան 200 փոկ: