Ռուսաստանցի հայտնի հեռուստահաղորդավար, «Terra Viva» բնապահպանական շարժման ղեկավար Նիկոլայ Դրոզդովը Երեւանում կներկայացնի Սեւանա լիճը ՅՈՒՆԵՍԿՕ-ի բնության համաշխարհային ժառանգության ցուցակում ներառելու մասին նախաձեռնությունը:
«Terra Viva»-ի կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն` շարժման մասնակիցները Դրոզդովի ղեկավարությամբ ապրիլի 1- 4-ը կայցելեն Երեւան` միջազգային բնապահպանական հեռուստամարթոն անցկացնելու համար` ճյուղային նախարարությունների եւ գերատեսչությունների ղեկավարների, գործարար հատվածի, գիտության ներկայցուցիչների մասնակցությամբ:
Հեռուստամարթոնի շրջանակում կներկայացվի նախաձեռնությունը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ Սեւանը Եվրոպայի եւ Ասիայի ամենամեծ բարձրալեռնային լիճն է, որը գտնվում է 1914մ բարձրության վրա:











