Բանգլադեշում մարտի 22-ի երեկոյան հզոր տորնադո է գրանցվել. 20-ից ավելի մարդ տարերքի զոհ է դարձել։ Տարբեր տվյալներով 100-ից 500 մարդ է տուժել։ Տեղի իշխանությունների հաղորդմամբ՝ զոհերի թվում կանայք եւ երեխաներ կան։

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնում է, որ տորնադոն մեքենաներ է շրջել, այդ թվում՝ բեռնատարներ, նաեւ ծառեր է տապալել եւ էլեկտրասյուներ։ Մի քանի տներ փլուզվել են։