Էգ ծովառյուծը մտել է հյուրանոցի տարածք եւ հանգիստ տեղավորվել բազկաթոռի մեջ, հայտնում է ABC News-ը: Հյուրանոցում հայտնվելու համար կենդանին հաղթահարել է ծովափը, անցել ճանապարհը, մտել համալիրի ներքին բակ: Դեպքը տեղի է ունեցել Սան-Դիեգոյի հյուսիս-արեւմուտքում գտնվող Լա-Հոյա քաղաքում:

Հյուրանոցի մենեջեր Շեյն Պապպասի խոսքով, իրեն ծովառյուծի մասին հայտնել են մարտի 26-ի վաղ առավոտյան: նա նշել է, թե շատ զարմացած էր արտառոց հյուրի մասին տեղեկություններից: Երբ մենեջերը եկել է հյուրանոց, ծովառյուծին գտել է բազկաթոռին քնած:

Հյուրանոցի աշխատակիցները կանչել են SeaWorld օվկիանարիումի աշխատակիցներին, որոնք մեկուկես ժամում կենդանուն հանել են հյուրանոցից: Ընդ որում, ամեն ինչ կարող էր ավելի արագ լինել, սակայն այցելուները ցանկանում էին նկարվել ծովառյուծի հետ:

Ծովառյուծին տեղափոխել են SeaWorld, որտեղ նա կանցկացնի մեկուկես ամիս, նրան կհետազոտեն, ապա բաց կթողնեն: